Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսպանիան խստացնում է տնտեսությունը

Իսպանիան խստացնում է տնտեսությունը
12.07.2012 | 13:45

Իսպանիայի կառավարությունը նոր միջոցառումներ է ձեռնարկել տնտեսությունը խստացնելու ուղղությամբ: Վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, ինչը Մադրիդին կօգնի, որ երկիրն արտաքին վարկատուներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չխնդրի:
Ելույթ ունենալով իսպանական խորհրդարանում` վարչապետը հայտարարել է ավելացված արժեքի հարկը 18 տոկոսից 21 տոկոսի բարձրացնելու և մի շարք սոցիալական վճարումները, մասնավորապես գործազրկության նպաստը, կրճատելու մասին:
Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ այդ ամենն արվում է Եվրամիությունից վարկ վերցնելու դիմաց Իսպանիայի ստանձնած պարտավորությունների համատեքստում:
Նշենք, որ ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են մինչև հուլիսի վերջը Իսպանիային հատկացնել 30 միլիարդ եվրո:

Դիտվել է՝ 2617

Մեկնաբանություններ